fbpx
Հասարակություն

Գարիկ Մարգարյանը մայրիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ին․ հարազատները փնտրում են

Գարիկ Վալենտինի Մարգարյանը ծնվել է 2000 թվականին։ 2019 թվականի հունվարի 10-ից ծառայության է անցել Վայքի զորամասում։

Պատերազմի օրերին Գարիկը եղել է Քաշաթաղում։ Գարիկը մոր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ին։ Գարիկի քույրը՝ Լիան, պատմում է, որ դիմել են Պաշտպանության նախարարություն, Կարմիր խաչ, բայց մինչ օրս ոչ մի լուր չունեն։

Սոցիալական ցանցերում տարածված լուրից հետո, թե անհետ կորած հայ զինծառայողների մի մասը, անցնելով Արաքս գետը, հայտնվել են Իրանում, Գարիկի հարազատները դիմել են նաև դեսպանատուն։

«Նույնիսկ դիմել ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն, բայց էլի ոչինիչ չենք իմացել, այս պահին դիմել ենք նաև Ռուսաստանի Դաշնության դեսպանություն»,- պատմեց Լիան։

Վարչապետին դիմել է Գարիկի հոր ընկերը, քանի որ մայրը վատառողջ է, իսկ հայրը մահացել է։

«Խոսել ենք նաև հրամանատարի հետ։ Պատմել է, որ հոկտեմբերի 22-ին պայթեցել են իրենց դիրքը, որտեղ եղել է ինը զինվոր։ Բայց հրամանատարն էլ ոչ մի տեղեկություն չունի զինվորներից»,- պատմեց Լիան։

Այս պահին Գարիկի մասին հարազատները այսքանը գիտեն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ