Զինված Ուժեր

Պարզվել է՝ 4 ամիս անհետ կորած Գարիկ Վալենտինի Մարգարյանը զոհվել է

Ժամկետային զինծառայող Գարիկ Վալենտինի Մարգարյանը ծնվել է 2000 թվականին։ 2019 թվականի հունվարի 10-ից ծառայության է անցել Վայքի զորամասում։

Պատերազմի ժամանակ նա եղել է Քաշաթաղում: Հոկտեմբերի 19-ից Գարիկի հարազատները նրանից լուր չունեին:

Պարզվում է, որ նա զոհվել է:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածված լուրից հետո, թե անհետ կորած հայ զինծառայողների մի մասը, անցնելով Արաքս գետը, հայտնվել են Իրանում, Գարիկի հարազատները դիմել են նաև դեսպանատուն։

Բնութագրությունը հասանալի չէ

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ