fbpx
Ժամանց

Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես են Կիրկորովն ու Գուդկովը իրենից ներողություն խնդրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Comedy club» նախագծի հայազգի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը պատմել է այն մասին, թե ինչպես է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը իրենից ներողություն խնդրել: Այս մասին գրում է Vokrug.tv-ն:

Նշվում է, որ 1 տարի առաջ Կիրկորովը մասնակցել է Ալեքսանդր Գուդկովի «Լավագույն կատակների լիգա» շոուին: Շոուի ընթացքում նա բավական վատ կատակներ է արել Գարիկ Մարտիրոսյանի և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հասցեին:

Դրանից հետո Կիրկորովը սկսել է այդ կատակների հետ կապված տարբեր հեռախոսազանգեր ստանալ: Հենց այդ ժամանակ էլ անձամբ զանգահարել է Գարիկ Մարտիրոսյանին և բացատրել իրավիճակը:

«Տեսնում եմ հեռախոսս զանգում է, վերցնում եմ և լսում. «Կներես ինձ, դա Գուդկովն է ամեն բան կազմակերպել, նա է մեղավոր ամեն բանում: Նա ծնկաչոք քեզանից ներողություն կխնդրի: Այդ ամենը Սաշա Գուդկովի ձեռքի գործն է, զանգիր նրան: Նա ինձ վատ դրության մեջ է դրել»»,- ներկայացրել է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը զանգահարել է Գուդկովին, նրանք միասին դիտել են թողարկումը և դրանից հետո նա զանգահարել է Կիրկորովին և ասել.

«Գուդկովը եկավ, ներողություն խնդրեց ինչպես կարող էր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ