Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Անիին նվիրված ցուցահանդեսին մասնակցելու մասին հրապարակում է արել Twitter–ի իր էջում։
Գրառման մեջ ասված է.
«Անկարայում մասնակցեցի Քարերի պոեզիա Անին» ցուցահանդեսի բացմանը։ Անին ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում ներառելու եւ պահպանելու գործում մեծ ավանդ ունեցող Օսման Քավալան բանտում լինելու պատճառով չկարողացավ ներկա լինել։ Այս երկիրը դավաճանում է իրեն լավություն արած հարազատ զավակներին»։