Ապրիլի 1-ին ԱՄՆ-ում կայացել է Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան:
Կինոնկարը ցուցադրվել է հեղինակավոր Directors Guild of America (Ամերիկայի ռեժիսորների գիլդիա) դահլիճում: Իրադարձությանը մասնկացել են ֆիլմի ստեղծագործական և դերասանական անձնակազմը: Պրեմիերային ներկա են եղել նաև ամերիկացի և հայ հայտնի պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ և արվեստի գործիչներ։
Ապրիլի 8-ից սկսած ֆիլմը կհայտնվի ամերիկյան կինովարձույթում: Ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսի Laemmle կինոթատրոնների ցանցում։
Կինոնկարի երևանյան պրեմիերան կայացել է մարտի 1-ին։
Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։
