Հասարակություն

Գավառի շենքերից մեկում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 11-ին, ժամը 20։47-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Դոնարա Հ․-ի (ծնված 1952 թ.) դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ