fbpx
Հասարակություն

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 29-ին՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, Լեռնավան գյուղերի, Սպիտակ քաղաքի «Ուզբեկական», «Շվեյցարական», «Էստոնական», «Տաշիր», «Սովխոզային», «Մյասնիկյան», «Կենտրոն 1, 2, 3» թաղամասերի և հարակից հիմնարկ-ձեռնարկությունների, Վանաձոր քաղաքի՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների, Արագածոտնի մարզի՝ Ապարան քաղաքի, Կյաք (Մուլքի), Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Նիգավան, Չքնաղ, Ծիլքար, Կանիաշիր, Վարդենիս, Երինջատափ, Ռյա Թազա, Լեռնապատ, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Նորաշեն, Ծաղկաշեն, Ալագյազ, Սադունց գյուղերի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ