Մայիսի 3-ին, ժամը 23:38-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մ. Սարյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում գազատար խողովակը հենված է Էլեկտրական վահանակին, առկա են կայծեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
