Պակիստանի Լահոր քաղաքում գազավորված ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն։
Պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է: Այս մասին հայտնել է Daily Times-ը։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կաթսաներից մեկի վնասումն է եղել: