fbpx
Աշխարհ

Գազայի հատվածում բախման հետևանքով 40 պաղեստինցի է տուժել

Գազայի հատվածում ցույցերի և երեկ դրանց ընթացքում տեղի ունեցած բախումների պատճառտով վիրավորված պաղեստինցիների թիվը հասել է 40-ի։ Իսրայելական բանակը նրանց դեմ կիրրառել է նաև մարտական փամփուշտներ։

Արդեն մեկ տարուց ավելի ձգվող բողոքի ակցիաների ընթացքում պաղեստինցիները հավաքվում են Գազայի հատվածի ու Իսրայելի սահմանի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու։ Նրանց թիվը մեծանում է ուրբաթ օրերը։ Այս ուրբաթ էլ նրանց թիվը մեծացել է, ու բախում է եղել Իսրայելի բանակի հետ։

Տուժած պաղեստինցիներից 22-ը վիրավորվել են իսրայելական կողմի մարտական փամփուշտներից։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ