fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն շանտաժ է անվանել Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների դադարեցումը

Չորեքշաբթի առավոտյան «Գազպրոմը» հայտարարեց, որ ապրիլի 27-ից դադարեցրել է բուլղարական Bulgargaz ընկերությանը և լեհական PGNiG-ին գազի մատակարարումը՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Բացի այդ, «Գազպրոմը» հայտարարեց, որ կնվազեցնի տարանցումը դեպի երրորդ երկրներ, եթե Բուլղարիան և Լեհաստանը սկսեն չարտոնված գազ տանել տարանցիկ հոսքից։

«Ֆրանսիան լիովին համերաշխ է իր եվրոպացի գործընկերների հետ՝ ի դեմս Ռուսաստանի գազամատակարարումների նոր շանտաժի: Այս իրավիճակը հիշեցնում է մեր կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին, հատկապես էներգետիկայի ոլորտում»,- ասել է նա։

Նա նշել է, որ Ֆրանսիան շարունակում է աշխատել ԵՄ գործընկերների հետ՝ ապահովելու էներգակիրների հուսալի մատակարարումը և այլընտրանք գտնելու ռուսական գազին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ