fbpx
Աշխարհ

Գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը Պուտինը մերժել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստի ժամանակ հայտարարել է, որ գազի տարանցման միասնական սակագին չի կարող ներդրվել ԵԱՏՄ-ում ինտեգրման ներկա մակարդակի պայմաններում: ԵԱՏՄ տարածքում էներգակիրների միասնական շուկայի և գնագոյացման միասնական մոտեցման մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՌԴ նախագահի խոսքով՝ միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական շուկայում: Բացելով հանդիպումը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նորից անդրադարձել է գազի գնին և ասել. «Արդեն մի քանի տարի է, չենք կարողանում փոխադարձ ընդունելի որոշման գալ, մինչդեռ խնդրի հրատապությունն անընդհատ մեծանում է»:

ՀՀ վարաչապտե Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Պուտինն ասել է, որ միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և հարկման միասնական համակարգով: «Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումներն անփոփոխ մնան, ապա, հավանաբար, տրամաբանական կլիներ գազին վերաբերող կետն ընդհանրապես հանել մինչև 2025թ. ԵԱՏՄ զարգացման Ռազմավարության նախագծից՝ այն հաստատելու համար: Իսկ գազի գնագոյացման հարցում մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների փորձագետների մակարդակով»,- հավելել է Վլադիմիր Պուտինը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ