«Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ակտիվացվելու են», – Դմիտրի Պեսկով

Ամենադիտվածներ

«Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ակտիվացվելու են», – Դմիտրի Պեսկով

Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ակտիվացվելու են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ նրա՝ սակագնի թեման քննարկվել է նաև դեկտեմբերի 27-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ:

«Որոշվել է ինտենսիվացնել գազի վերաբերյալ բանակցությունները, քանի որ մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարող փաստել, որ մեր «Գազպրոմի» և հայկական գործընկերների միջև ակտիվ բանակցություններ կան»,- ասաց Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ բանակցությունների ավարտի հստակ ժամանակահատված կա:

«Ցայտնոտի մեջ ենք»,- հայտարարեց Պեսկովը:

Այս մասին գրում է galatv.am-ը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ