fbpx
Կառավարություն

«Գազպրոմ Արմենիայում» որոշակի օպտիմալացում արդեն իսկ եղել է․ փոխվարչապետ

Ռուսական կողմի հետ խոսվել է, խոսվում է և դեռ մենք երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկենք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա վստահեցրել է, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիայում»:

«Երբ խոսքը վերաբերում է երկարատև պայմանավորվածություններին, միշտ կողմը պայման է առաջադրում բանաձև դնել գնագոյացման մեջ: Մի կողմից բանաձևային գնագոյացումը տալիս է հնարավորություն օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում:

Ըստ այդմ, սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,-ընդգծեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ