fbpx
Սպորտ

Գեղամ Ղադիմյանի նոր ակումբը «Արսենալ»-ն է

Հայաստանի Ազգային հավաքականի թեկնածու, հարձակվող Գեղամ Ղադիմյանը կարիերան կշարունակի Կիևի «Արսենալում»:

Ուկրաինայի Պրեմիեր-լիգայի պաշտոնական կայքում «Արսենալի» հայտացուցակում բացի Ղադիմյանից ևս 8 ֆուտբոլիստի անուն է ավելացել: Հայ ֆուտբոլիստի վերջին ակումբը «Վորսկլան» էր, որտեղից հեռացավ այս տարվա սկզբին: Կիևի «Արսենալը» ՈՒՊԼ-ի 18 տուրերից հետո գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում՝ ունենալով ընդամենը 8 միավոր:

Հիշեցնենք՝ Ղադիմյանը «Փյունիկի» սան է: 14 տարեկանում նա տեղափոխվել է Խարկով, որտեղ շարունակել է ֆուտբոլով զբաղվել Խարկովի «Արսենալի» ակադեմիայում:

Խաղացել է նաև «Սումի», «Օլիմպիկ», «Գովերլա», «Զարյա» ակումբներում:Ղադիմյանը «Վորսկլա» է տեղափոխվել 2017 թվականին, նախորդ մրցաշրջանում թիմի կազմում 24 հանդիպման է մասնակցել և դարձել 1 գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում նա Ուկրաինայի առաջնության ընդամենը 4 հանդիպման է մասնակցել:

Աղբյուր՝ http://www.armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ