fbpx
Իրավական

Գեղամ Մանուկյանը մտադիր է դատի տալ Ազգային ժողովին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Ազգային ժողովին, պատճառը հարցումներին ոչ պատշաճ պատասխանելն է։

ArmDaily.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշել է, որ դեռ իրավական պրոցեսը չի սկսվել. «Մտածում ենք դատական հայց ներկայացնելու ուղղությամբ։ Պատճառն այն է, որ մեր լրագրողներից մեկը մոտեցել էր աշխատակազմի ղեկավարին՝ հարցազրույցի խնդրանքով, աշխատակազմի ղեկավարը ասել էր, որ գրավոր հարցում ուղարկենք, մենք ուղարկեցինք գրավոր հարցում, սահմանված ժամկետով եկավ պատասխան, որ հաշվի առնելով, որ ձեր հարցերը շատ են, դիմեք աշխատակազմի ղեկավարին՝ հարցազրույց պայմանավորվելու համար»։

Հարցին՝ հարցազրույցը կայացա՞վ. «Չէ չկայացավ ու էլ չենք պատրաստվում հարցազրույց անել, հո մենք երեխա չե՞նք։ Նույնն էլ կառավարությունն է, կառավարություն հարցում ենք արել սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար, պատասխանեցին, որ քանի որ հարցերը շատ են, լրացուցիչ աշխատանք կատարելու համար կպատասխանենք 30-օրյա ժամկետում։ Հաջորդ օրը Էդուարդ Աղաջանյանը մամուլի ասուլիսի ժամանակ գրավոր կարդաց, եթե ունեիք պատասխան, էլ ինչո՞ւ ես 30-օրյա ժամկետ վերցնում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ