Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները փետրվարի 5-ի հետկեսօրին բաց ու երթևեկելի են տրանսպորտային միջոցների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, մարզի տարածքում երկու օր առաջ տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի վիճակ ստեղծվել էր ճանապարհատրանսպորտային երթևեկության համար, սակայն ճանապարհաշինարարներին հաջողվել էր ապահովել ճանապարհների անցանելիությունը բոլոր ուղղություններում:
«Նախորդ օրերի ընթացքում պահանջված ծավալով կատարվել էին ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ, սակայն որոշ տեղերում առկա էր մերկասառույց, ինչն այսօր հիմնականում հալվեց դրական ջերմաստիճանի պայմաններում: Այս պահի դրությամբ ճանապարհները հիմնականում ազատվել են մերկասառույցից կամ ձյան ծածկույթից»,-հավաստեց Գևորգ Խաչատրյանը: