fbpx
Առողջապահություն

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք․ Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է մարզում կորոնավիրուսով հաստատված դեպքերի մասին։

Նա նշել է, որ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 դեպք, որոնցից 11-ը՝ նոր։ Առողջացել են թվով 78 քաղացիներ, որոնցից 18-ը՝ նոր։

Սանոսյանի խոսքով՝ մահացածների թիվը 3 է։

«Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն և Ծակքար համայնքներում», – հավելել է մարզպետը։

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2298346510467588

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ