fbpx
Սպորտ

21:10 11/9/2019

Գեղասահորդները մեկնել են Ռուսաստան պատանեկան Գրան պրիին մասնակցելու համար

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում մեկնարկած գեղասահքի պատանեկան Գրան պրիին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել մենասահորդ Վալերիյա Սիդորովան և Վիկտորիա Ազրոյան – Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը։

Պարային զույգի ռիթմիկ պարի ու կանանց կարճ ծրագրի մրցումները տեղի կունենան սեպտեմբերի 12-ին:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից:

Վերեվ