fbpx
Սպորտ

Գեղասահքի Եվրոպայի 2019 թ. առաջնությունում Հայաստանը մասնակիցներ կունենա միայն մենասահքում

Գեղասահքի Եվրոպայի 2019 թ. առաջնությունում Հայաստանը մասնակիցներ կունենա միայն մենասահքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանիա Ստեփանյանը: Հայաստանը տղամարդկանց պայքարում կներակայացնի Սլավա Հայրապետյանը, իսկ կանանց պայքարում՝ Անաստասիա Գալուստյանը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը պարային զույգ չի ունենա: Թինա Գարաբեդյանը 2018-ի մայիսին Սիմոն Սենեկալի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո նոր գործընկեր ունի: Ստեփանյանը տեղեկացրեց, որ նա ազգությամբ ճապոնացի է եւ որ, ըստ Գեղասահքի միջազգային միության կանոնների, առայժմ զույգը միասին ելույթ ունենալու իրավունք չունի: Հուլիսին նրանց պետք է ներկայացնեն միջազգային միության ժողովի ընթացքում, որից հետո միջազգային ասպարեզում կներկայացնեն Հայաստանը:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը տեղի է ունենալու Մինսկում: Սկսվելու է հունվարի 21-ին, ավարտվելու է 27-ին: Ստեփանյանն արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ չարեց, սակայն նշեց, որ նորմալ պատրաստվել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ