fbpx
Սպորտ
11:24 25/09/2019

Լա Լիգա․ Գեղեցիկ գոլեր ու նորից վնասվածք․ Բարսելոնա – Վիլյառեալ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Լա Լիգա․ Գեղեցիկ գոլեր ու նորից վնասվածք․ Բարսելոնա - Վիլյառեալ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Վիլյառեալին»։

Խաղի արդեն 6-րդ րոպեին տան տերերին առաջ մղեց «Բարսայի» նորեկ Անտուան Գրիզմանը։ 15-րդ րոպեին ձեռք բերված առավելությունը մեծացրեց Արտուրը՝ գեղեցիկ հարվածով դառնալով գոլի հեղինակ։ Խաղի 44-րդ րոպեին Սանտի Կասորլան հեռահար դիպուկ հարվածով կրճատեց հաշիվը։ Սակայն մինչև հանդիպման ավարտն այլևս գոլեր չգրանցվեցին։

Նշենք նաև, որ առաջին կեսում վնասվածք ստացվածք կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսին, ով նոր էր ապաքինվել նախորդ վնասվածքից։

Հաղթանակից հետո «Բարսելոնան» բարձրացավ 5-րդ հորիզոնական։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ