fbpx
Իրավական
16:30 22/01/2020

Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է լրատվամիջոցներին։

Նա նշել է, որ փորձաքննություն է արվում` պարզելու, թե արդյոք դեկտեմբերին Կուտոյանի կողմից արձակված կրակոցների ժամանակ օգտագործվել է խլացուցիչ: Քննչական կոմիտեն նաև պարզում է, թե դեպքի օրը քանի կրակոց է արձակվել:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ