«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է երեկ «Ռամոյի» նկատմամբ տարած իր թիմի հաղթանակը։
«Մենք գերազանց խաղ ցուցադրեցինք, թիմը ագրեսիվ էր և դինամիկ ֆուտբոլ խաղաց:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր խաղից առաջ եկել էին և մարզման ընթացքում աջակցում էին մեզ:
Ինչ վերաբերում է մեր մրցաշարային աղյուսակին, մենք միավորներ կորցրինք, այնպիսի խաղերում, որոնցում պարտավոր էինք վաստակել:
Այնուամենայնիվ, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ դժվար է կայուն խաղ ցուցադրել, քանի որ հաճախ շատ խաղացողներ բացակայում են վիրուսի պատճառով», – Ինձագիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: