fbpx
Զինված Ուժեր

Հայ 14 գերիների գործերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ 14 հայ ռազմագերիների շինծու քրեական գործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

Ադրբեջանական դատախազությունը մեղադրանք է առաջադրել Հրաչ Արզումանի Ավագյանին, Գեղամ Սամվելի Սերոբյանին ու ևս 12 հայ զինծառայողների՝ «հրազենի և այլ առարկաների գործադրմամբ ահաբեկչության, զենքի ապօրինի ձեռքբերման, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու մեջ»:

Նշված հայ զինծառայողները գերեվարվել են խծաբերդում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ