fbpx
Քաղաքականություն

Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը․ Նիկոլ Փաշինյան

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում գերեվարված ռազմագերիների փոխանակման աշխատանքները կշարունակվեն, այս հարցը դեռ լուծված չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո:

«Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն և ցավոտ հարցն է… Մենք պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: Հույս ունեմ, որ մենք կարճ ժամկետներում կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,- ասել է Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ