fbpx
Աշխարհ

Գերիների փոխանակում է տեղի ունեցել Կիևի և Դոնբասի միջև

Դեկտեմբերի 29-ին գերիների փոխանակում է տեղի ունեցել Կիևի և Դոնբասի միջև: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Փոխանակման գործընթացն անցել է առանց միջադեպերի:

Դոնեցկի ինքնահռչակ Ազգային Հանրապետությունից հայտնել են, որ ուկրաինական կողմը հետևում է անվտանգության երաշխիքների պահպանմանը, կրակոցներ կամ պայմանավորվածությունների այլ խախտումներ չեն գրանցվել:

Երկու կողմում պահվող անձանց փոխանակումը տեղի է ունեցել Դոնեցկի Գորլովկա քաղաքում: Նշվում է, որ սա առաջին փոխանակման դեպքն է վերջին երկու տարում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը տեղեկացրել է Դոնբասից ուկրաինացիների 25
հոգանոց առաջին խմբի ազատ արձակման մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ