fbpx
Սպորտ

Գերլարված խաղում Սիթին հաղթեց Ռեալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ 1/8 եզրափակչի հերթական դիմակայության առաջին հանդիպումը: Միմյանց դեմ մրցեցին «Ռեալը»-«Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպումն անցավ գերհետաքրքիր պայքարում:

Առաջին խաղակեսում թիմերը մի շարք հնարավորություններ ունեցան միմյանց դարպասները գրավելու, սակայն հրաշալի էին գործում Էդերսոնն ու Կուրտուան:

Հիմնականում հետաքրքիր իրադարձությունները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում: 60-րդ րոպեին Ռոդրին ու Օտամենդին կենտրոնին մոտ կորցրին գնդակը, Մոդրիչը շարժվեց առաջ, փոխանցեց Ժունիորին, սխալվեց նաև Ուոկերն ու Վինիսիուսի փոխանցումից հետո Իսկոն բացեց հաշիվը:

Հետաքրքիր է, որ Զիդանի թիմն առաջին անկյունայինն իրացրեց խաղի 71-րդ րոպեին: 78-րդ րոպեին Դե Բրույնեն եզրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ Ժեզուսը երկրորդ հարկում հաղթեց Ռամոսին ու հավասարեցրեց հաշիվը:

4 րոպե անց Ստերլինգը խախտեց կանոններն ու մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը, որտեղից դիպուկ էր Դե Բրույնեն: 86-րդ րոպեին տուգանային հրապարակի գծի վրա վերջին հույսի խախտում թույլ տվեց Ռամոսը և հեռացվեց խաղադաշտից:

Խաղն ավարտվեց «Սիթի»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով, որն առաջինն էր անգլիական ակումբի պատմության մեջ: Պատասխան խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի Ռամոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ