Սեպտեմբերի 13-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:
- Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին
- Մհեր Գրիգորյանը ընդունել է Մարինա Լազեբնային
«ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների առավել ընդլայման ու խորացման գործում ունեցած ավանդի համար:
Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
