fbpx
Ժամանց

Գերմանական մաքսատան աշխատակիցները 20 հազար եվրո են հայտնաբերել

Տղամարդը փորձել է հանձնել խոշոր գումարով իր ուղեբեռը, որպեսզի խուսափի դրամը հայտարարագրելուց:

Գերմանական մաքսատան աշխատակիցներն օդային ուղևորի մոտ 20 հազար եվրո են հայտնաբերել, որոնք թաքցված են եղել մանկական տակդիրների մեջ: Այս մասին տեղեկացնում է Stuttgarter Nachrichten լրատվական պորտալը:

 

Երեքշաբթի օրը ծնունդով Թուրքիայից 32-ամյա տղամարդը Միլանից ժամանել է Շտուտգարտ, որտեղ նրան կանգնեցրել են մաքսային հսկողություն իրականացնելիս: Ուղևորին հարցրել են, թե արդյոք նրա մոտ խոշոր գումար կա, ինչը նա հերքել է: Այնուհետև, ստուգման ժամանակ, տղամարդը խոստովանել է, որ իր ձեռքի ուղեբեռում մոտ ութ հազար եվրո կա: Դրանից հետո մաքսայինները նրա ուղեբեռում մանկական տակդիրների մեջ թաքցված ևս 20 հազար եվրո են հայտնաբերել:

Տղամարդը կարողացել է հաստատել, որ այդ գումարը բերել է Գերմանիայում ապրող իր հայրենակիցների համար: Իրավապահները քրեական գործ չեն հարուցել, բայց ուղևորը 3.6 հազար եվրո տուգանք է վճարել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ