Գերմանիան և Ֆրանսիա մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ-Azat TV
Աշխարհ
18:00 15/01/2022

Գերմանիան և Ֆրանսիա մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ

Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին հայտնել է «Deutsche Welle»-ն՝ նշելով, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ:

Նշվում է, որ այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն նշվում է, որ հնարավոր է իրականացնել ոչ ուշ քան փետրվարին:

«Տիկին Բերբոկը սկզբում կուղևորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետև կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,- հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հունվարի 17-ին կայցելի Կիև, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ