fbpx
Առողջապահություն

Գերմանիայից Հայաստան է ժամանել 16 անդամից բաղկացած բժշկական թիմ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Գերմանիան և Եվրոպական միությունը՝ Հայաստանի հետ համատեղում են ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտապանության գլխավոր վարչության ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ՝ Հայաստան է ժամանել Գերմանիայի Միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնի և գերմանական «Կարիտաս»-ի կողմից գործուղված 16 անդամից բաղկացած բժշկական թիմը:

На изображении может находиться: 2 человека, люди стоят, баскетбольная площадка и на улице

«Գերմանական բժշկական թիմի ջանքերին աջակցում է նաև Առողջապահության միջազգային կազմակերպությունը, Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, Առողջապահության դաշնային նախարարությունը և գերմանական օդուժը: Բժշկական թիմն ունի շտապօգնության բժիկներ, բուժքույրեր, արհեստական շնչառության մասնագետներ, ինտենսիվ թերապիայի անձնակազմ և ախտահանման միջոցների արտադրության մասնագետներ: Ի թիվս այլ պարագաների թիմն ունի 2000 հավաքածու պաշտպանիչ սարքավորում, անձնական պաշտպանիչ սարքավորումներ, թթվածնի խտանյութեր, ռենտգենյան սարք և դեղորայք: Վարակի դեմ պայքարում և առողջապահական համակարգի կարողությունների զարգացման ամրապդման ուղղությամբ՝ թիմը կաշխատի հայ գործընկերների հետ 2 շաբաթ:

На изображении может находиться: на улице

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ ԱՀ նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն օդանավակայանում ողջունեցին և հաջողություն մաղթեցին բուժանձնակազմին՝ բժշկական խնամքի առավել կարիք ունեցող մարդկանց օգնելու դժվար ու անգնահատելի մարդասիրական առաքելության մեջ:

Բժիշկ-մասնագետների տեղափոխումը Հայաստան համակարգվում և համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ԵՄ-ն և իր անդամ պետությունները շարունակում են աջակցել Հայաստանին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ համատեղ ջանքերով, քանի որ Մենք ուժեղ ենք միասին»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/736764467159483?__xts__[0]=68.ARCH3Vd57K4C1M3C2hUVvm9kkJoY_vXpMR1FhO2esM_9Rp5MKoB8meD8bMh05dPGigkwBXxnbczd-LQrcjRL_EqLM0-_9zYA47ihT5mVZQd8HBz9fdBOi6V_F9w5fThsweRPYithxMUZvOkVvVJbeUVkqqq48Fyf_qYNKRSdeqQVIjp92xdlwmPAvtJPAxWp1eR5w0ocA26L8xFfs-PBca-wqbUolJPPDm2yCwGVJPtLB7FqYpWUfC0G_HiLJhbkoA4lBRNeHv9X9XXeF4iZWoMCQaq2tR33GhAv0Op77-d92fESuyH9S3f23NmNyKV3JJgaUU2VWdZZXOC2cZ9RLKg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ