fbpx
Աշխարհ

Գերմանիայի գործընկերները կասկածում են Ուկրաինային օգնելու նրա վճռականությանը

Գերմանիայի մի շարք գործընկեր երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, Թուրքիան և Միացյալ Նահանգները, կորցրել են վստահությունը Բեռլինի նկատմամբ՝ Ուկրաինային ոչ բավարար օգնության և Կիևին համատեղ օգնություն ցուցաբերելու վճռականության վերաբերյալ կասկածների պատճառով։ Այս մասին հայտնում է Welt ամսագիրը՝ վկայակոչելով գերմանական Marshall Fund վերլուծական կենտրոնի անցկացրած հարցումը։

«Մենք դա կապում ենք Գերմանիայի անվճռական դիրքորոշման հետ՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ», – ասում է հետազոտության հեղինակ Գեսինե Վեբերը: Նրա խոսքով, Լեհաստանից հարցվածների կեսից մի փոքր ավելին դրական է պատասխանել Բեռլինի համաչափ մասնակցության նկատմամբ վստահության մասին, իսկ դա 15 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Նմանատիպ արդյունքներ ցույց են տալիս հարցումները ԱՄՆ-ում և Թուրքիայում՝ համապատասխանաբար 59 և 43 տոկոսը:

Բեռլինի դաշնակիցների մոտ կասկածների հիմնական պատճառն ակտիվ մասնակցությունն է ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարների շինարարությանը և սպասողական վերաբերմունքը ուկրաինական բանակին ռազմական օգնության նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ