Գերմանիան երկարացնում է Ավստրիայի հետ սահմանին վերահսկողությունը-Azat TV
Աշխարհ
07:30 14/04/2019

Գերմանիան երկարացնում է Ավստրիայի հետ սահմանին վերահսկողությունը

Գերմանիան ևս կես տարով երկարացնում է Ավստրիայի հետ սահմանին վերահսկողությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը: Երկարաձգումն ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց, կգործի մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը:

Բեռլինի այս որոշումն ուղարկվել է Եվրոպական հանձնաժողով, ինչպես նաև Եվրամիության երկրների ղեկավարներին:

Ավստրիայի հետ սահմանին վերահսկողությունը ներդրվել է 2015 թվականին՝ կապված Շենգենյան սահմանային կոդեքսի հետ, ինչի պատճառով մինչև օրս Գերմանիայում նկատվում է ապօրինի միգրացիայի ուժգնացում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ