fbpx
ՏՏ
17:00 03/07/2019

Գերմանինան Facebook-ին տուգանել է 2 մլն եվրոյի չափով

Գերմանիայի իշխանությունները Facebook-ին տուգանել են 2 մլն եվրոյի չափով: Գերմանիայի արդարադատության դաշնային վարչությունը հայտարարել է, որ ընկերությունը չի իրականացրել թափանցիկության պահանջը ատելության արտահայտման համար բողոքը դիտարկելիս: Այս մասին հաղորդում է AP-ը:

Գերատեսչությունը հայտարարել է, որ 2018 թվականի առաջին կեսի համար սոցցանցի զեկույցը փաստացի տվյալներ չի պարունակում անօրինական կոնտենտի, այդ թվում՝ հակասեմիտական նյութերի և ատելություն քարոզող նյութերի համար բողոքի մասին:

Սոցցանցի զեկույցում նշվում է նաև ատելության արտահայտման համար բողոքների մշակմամբ զբաղվող անձնակազմի լեզվական հմտությունների և վերապատրաստման մասին ոչ լիարժեք ինֆորմացիա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ