fbpx
Աշխարհ

Գերմանիան Իրանի իշխանությանը կոչ է արել հարգել հավաքների ազատությունը

Գերմանիայի կառավարությունը հույս է հայտնել, որ Իրանի իշխանությունները բենզինի գների բարձրացման դեմ բողոքողների հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն կհայտնեն: Այս մասին հայտարարել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը։

«Մենք անհանգստությամբ ենք հետևւմ իրադարձությունների զարգացմանը, հատկապես զոհերի, ձերբակալությունների վերաբերյալ հաղորդագրություններին:

Մենք կոչ ենք անում Իրանի կառավարությանը հարգել հավաքների ազատությունը և կարծիքներ հայտնելու ազատությունը: Իրանում մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց դժգոհությունը հայտնել քաղաքական և տնտեսական զարգացման կապակցությամբ, իրենց կարծիքը հայտնել ազատ և խաղաղ ձևով»,-հայտարարել է նա նոյեմբերի 18-ին կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Բեռլինը հույս ունի, որ Իրանի կառավարությունը բողոքների ֆոնին երկխոսելու պատրաստակամություն կդրսևորի:

Նոյեմբերի 15-ին Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչև 15 հազար ռիալ 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ Սա հանգացրել էր երկրում բողոքի ալիքի բարձրացման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ