Գերմանիան 10 տարվա ընթացքում առաջին անգամ կործանիչներ է ուղարկել Իսլանդիա

Հրապարակող՝

IMG_7054

Գերմանիայի զինված ուժերը ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ իրենց կործանիչներն ուղարկել են Իսլանդիա՝ այնտեղ զորավարժություններ անցկացնելու համար։

«Մենք դա անում ենք՝ ցույց տալու համար, որ եթե ինչ-որ տեղ օդուժի կարիք կա, մենք կարող ենք այնտեղ լինել մի քանի օրվա ընթացքում», – ասել է գերմանացի փոխգնդապետ Մարկո Բրունհոֆերը «Շտայնհոֆ» էսկադրիլիայից:

Ուկրաինա ռուսական «ներխուժման» ֆոնին Գերմանիան համերաշխություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի հետ և կարող է արագորեն օդային ուժեր տեղակայել աշխարհի ցանկացած կետում, գրում է BILD-ը։ Իսլանդիան իր հերթին ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներից է, այն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է դարձել 1949 թվականին։ Միևնույն ժամանակ, Իսլանդիան չունի սեփական զինված ուժեր՝ երկիրն ունի միայն առափնյա պահպանություն։

Ամենաթարմ