Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շոյբերտը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Սիրիայում՝ Եփրատի արևելյան հատվածում քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտքից, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Գերմանիայի կառավարության խոսնակը նշել է նաև, որ անհնար է սիրիական հարցը լուծել ռազմական ուղով:
«Սիրիական խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով», – նշել է նա: