Աշխարհ
13:00 23/04/2020

Գերմանիայում մեկուսացման միջոցառումների նկատմամբ աջակցությունն նվազել է

Գերմանացիների մեծամասնությունը՝ 74%-ը համաձայն է սոցիալական շփումները սահմանափակող միջոցառումների հետ, սակայն Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներով պարզ է դառնում, որ այն մարտի վերջի 87% աջակցության համեմատ զգալի նվազում է գրանցել:

Միեւնույն ժամանակ, դանդաղ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր սահմանափակող միջոցառումները «չափազանց ավելին» են համարում: Հարցման արդյունքների համաձայն` այդ դիրքորոշանն է հարցվածների մոտ մեկ հինգերորդ մասը՝ 18%-ը: Զատկի նախաշեմին հարցվածների 14%-ն էր այդպես կարծում, տոնից անմիջապես հետո` մոտ 17%:

Միեւնույն ժամանակ, աստիճանաբար նվազում է նաեւ Գերմանիայի այն քաղաքացիների թիվը, ովքեր լրջորեն վախենում են իրենց առողջության համար: Մարտի վերջին նման մտքեր ուներ ուներ յուրաքանչյուր չորրորդ հարցվածը, իսկ վերջին ուսումնասիրության ժամանակ այդ մասին հայտարարել է հարցվածների մոտ 19 տոկոսը:

Նշենք, որ այժմ Գերմանիայում կա վարակի 150 հազար գրանցված դեպք, որոնց մոտ 2/3-ը՝ ավելի քան 100 հազարը՝ առողջացել են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ