Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը պաշտպանում Է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hannoversche Allgemeine-ն՝ վկայակոչելով հասարակական կարծիքի ուսումնասիրման YouGov սոցիոլոգիական ինստիտուտի հարցումը:
Հետազոտության արդյունքների համաձայն, այս դիրքորոշումը պաշտպանում Է երկրի բնակիչների 56 տոկոսը:
Շինարարությանը դեմ Է արտահայտվել գերմանացիների միայն 16 տոկոսը, իսկ 27 տոկոսը ձեռնպահ Է մնացել պատասխանից:
Հարցմանը մասնակցել Է Գերմանիայի 2058 քաղաքացի:
Գազատարի շինարարությունը ենթադրում Է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու ուղեգծի կառուցում՝ Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Թույլտվությունն արդեն տվել են ԳԴՀ-ն, Ֆինլանդիան եւ Շվեդիան, մնացել Է Դանիան:
«Հյուսիսային հոսք-2»-ի դեմ հանդես Է գալիս մի քանի երկիր, առաջին հերթին՝ Ուկրաինան, որը երկյուղում Է կորցնել ռուսական գազի տարանցումից ստացվող եկամուտները, եւ ԱՄՆ-ը, որն իր հեղուկացված բնական գազը Եվրոպա արտահանելու հավակնոտ պլաններ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: