ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի վերջին երկու՝ Լիխտենշտեյնի ու Հայաստանի հավաքականների դեմ խաղերին մասնակցելու համար Գերմանիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստները կորոնավիրուսի ստուգման թեստ են հանձնել:
Պաշտոնական աղբյուրի համաձայն՝ հավաքականի ֆուտբոլիստներից 1-ը վարակված է վիրուսով, 4-ն անցել են կարանտինային ռեժիմի:
Bild-ը հայտնել է, որ վարակակիրը «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեն է:
Kicker-ը նույնպես գրում է, որ վարակակիրը Զյուլեն է, իսկ կարանտինային ռեժիմի են անցել «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխը, որը միակն է հավաքականում, որ COVID-19-ի դեմ պատվաստված չէ, Սերժ Գնաբրին, Ջամալ Մուսիալան ու «Լայպցիգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին:

