fbpx
Աշխարհ

Գերմանիայի կառավարությունը լրացուցիչ բյուջե է պատրաստում

Գերմանիայի կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար 150 մլրդ եվրոյի չափով  լրացուցիչ բյուջե է պատրաստում: Այս մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար` Օլաֆ Շոլցը:

«Հարյուր հիսուն միլիարդը խոշոր գումար է, սակայն դա կտա մեզ այն ճկունությունը, որի կարիքը մենք ունենք»,- նշել է նախարարը:

Նա հայտնել է, որ երկրի կառավարությունը պարարտ հող է պատրաստում, որպեսզի Գերմանիայի մյուս ինստիտուտները գերմանական ընկերությունների կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն։

 

Աղբյուրը` Reuters.com-ը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ