fbpx
Սպորտ

Գերմանիայի փոխոստիկանապետը մրցաշրջանի վերսկսման հետ կապված մտավախություններ ունի

Գերմանիայի փոխոստիկանապետ Յորգ Ռադեկը խոսել է Բունդեսլիգայի վերսկսման մասին, որը նախատեսված է մայիսի 9-ին։

«Նախ ցանկանում եմ ասել, որ Գերմանիայի ոստիկանությունը ֆուտբոլային խաղերին սկզբունքայնորեն դեմ չէ:

Ես հասկանում եմ, որ բավական է հին խաղեր դիտել, բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ իրավիճակում ենք գտնվում:

Գերմանական ֆուտբոլային լիգան պետք է մշակի մրցաշրջանի վերսկսման ծրագիր, քանի որ բոլոր ասպեկտները հաշվի առնված չեն», – ասել է փոխոստիկանապետը:

Նա նշել է, որ մրցաշրջանի վերսկսումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ, եթե համաճարակի շրջանում երկրպագուները հավաքվեն մարզադաշտերի մոտակայքում։ Նա վերջին նշվածը համարել է անպատասխանատու քայլ ու հավելել, որ ոստիկանները ստիպված կլինեն միջամտել, եթե խախտվեն անվտանգության կանոնները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ