fbpx
Տնտեսություն

Գերմանիայի տնտեսությունը աստիճանաբար անկում է ապրում

Գերմանիայի տնտեսությունը անկման շեմին էր նախորդ տարվա վերջին երեք ամիսների ընթացքում:

Եվրոպայի ամենահզոր տնտեսությունը աճ չի գրանցել 2018 թվականի վերջին եռամսյակի ընթացքում, հայտնում է երկրի Պաշտոնական վիճակագրությունների գրասենյակը:

Թույլ առևտրի ցուցանիշները ազդել են տնտեսության զարգացման վրա, իսկ սպառողական ծախքերը ցածր մակարդակի վրա են:

2018 թվականի երրորդ եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը 0,2 տոկոս էր, իսկ վերջին եռամսյակում իջել է մինչև 0 տոկոս:

Ցածր զարգացման պատճառը համաշխարհային տնտեսության աճի անկումն է և ավտոմեքենաների սեկտորի թուլացումը, քանի որ գերմանացի հաճախորդները ավելի քիչ են հակված գնել նոր ստանդարտի մեքենաներ:

Նաև ջրի ցածր մակարդակը, հատկապես Հռենոս գետի, ազդում է աճի վրա՝ որոշ ապրանքների տեղափոխումը դժվարեցնելով:

Ջեք Ալենը BBC-ի հետ զրույցում նշել է. «Եթե նայենք Գերմանիայի տնտեսության 2018 թվականի ցուցանիշին, ապա կտեսնենք, որ այն բավականին ցածր է: Եվ ներդրումների ցուցանիշներն են ցածր, և արտահանման ցուցանիշները: Մտահոգիչ է նաև այն, որ 2019 թվականին Գերմանիան իր տնտեսական նախկին վիճակը, հավանական է, որ չի կարողանա վերականգնել»:

Եվրամիության կողմից արտահանված ավտոմեքենաների համար ԱՄՆ-ի առաջարկած տարիֆները, որոնցով Թրամփը սպառնում է, մեծ ազդեցություն կարող են ունենալ Գերմանիայի վրա, բայց եթե անգամ խուսափենք դրանից, միևնույնն է, համաշխարհային տնտեսության ցածր զարգացումը կարող է նշանակել, որ Գերմանիայի տնտեսական աճը այս տարի կլինի 1 տոկոս, այն դեպքում, երբ այն 2018-ին 1,5 տոկոս էր: Այս մասին հայտնել է Ջեք Ալենը:

Այնումանենայնիվ, մեկ այլ տնտեսագետ Մակրոէկոնոմիկայի Պանթեոնից, Քլաուս Վիստեսենը լավատեսորեն է տրամադրված և նշում է, որ առաջին եռամսյակի ընթացքում վիճակը կբարելավվի:

«Հունվարին անցկացրած հետազոտության արդյունքները տխրեցուցիչ են, սակայն զուտ արտահանումները միշտ չէ, որ անկում են ապրելու, իսկ սպառողական ծախքերը պետք է, որ աճեն», – նշել է նա:

Աղբյուրը՝ BBC

Թարգմանությունը՝ Azat TV

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ