Գերմանիայում այսօր բողոքի ակցիաներ են ընթանում՝ հաջակցություն փախստականների փրկարարների։ Այս մասին հայտնում է DW-ը։
Նախատեսվում է ցույցեր անել Գերմանիայի ավելի քան 90 քաղաքում:
Բացի դրանից՝ նման միջոցառումներ են ծրագրված Իսպանիայում և Ավստրիայում:
Կազմակերպիչների տեղեկություններով՝ միջոցառումներին առնվազն 30 հազար մարդ է մասնակցում, նրանցից 8 հազարը՝ Բեռլինում և երկու անգամ ավելի քիչ՝ Համբուրգում:
Բողոքի ակցիաները կազմակերպող Seebrücke միջազգային շարժման տվյալներով՝ Միջերկրական ծովում խեղդվում է ամեն 6-րդ փախստականը՝ փորձելով հատել ծովը:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Sea-Watch 3 նավի կապիտան Քարոլա Ռաքեթեին, որը տասնյակ աֆրիկացի միգրանտների է փրկել Լիբիայի ափերին, ձերբակալել են Իտալիայում։