fbpx
Աշխարհ

Գերմանիայում նոր սահմանափակումներ են ավելացել ու երկարացվել է լոքդաունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշում է կայացրել ևս մեկ ամսով կորոնավիրուսային սահմանափակումները երկարացնելու մասին՝ ավելի խստացնելով դրանք։

Այս մասին հայտնում է Euronews-ը։

Նշվում է, որ Մերկելը զրուցել է Գերմանիայի 16 նահանգապետերի՝ մինչ այս որոշումը կայացնելը։ Այսպիսով՝ նախատեսվածի մարտի 28-ի փոխարեն լոքդաունը Գերմանիայում կհանվի ապրիլի 18-ին։

Նշենք, որ այդ երկրում այս պահի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2,6 միլիոն դեպք, որոնցից մահացել են 75418-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ