fbpx
Սպորտ

Գերմանիայում Ֆորմուլա 1-ի ժողովրդականությունը նվազում է․ Ֆեթել

«Ֆեռարիի» 32-ամյա մրցարշավորդ Սեբաստյան Ֆեթելը ակնարկել է, որ գերմանացի երկրպագուները սկսել են ավելի քիչ հետաքրքրվել Ֆորմուլա 1-ով այն բանից հետո, երբ Կանադայի սկանդալային Գրան-պրիի ժամանակ Ֆեթելը տուգանվեց և զրկվեց հաղթանակից, հայտնում է Sport.ru-ն։

«Դա նորմալ է, երբ Միխայել Շումախերի դարաշրջանում Ֆորմուլա 1-ը Գերմանիայում սկսեց վայելել մեծ ժողովրդականություն։ Միխայելը առաջին գերմանացի մրցարշավորդն էր, ով դարձավ աշխարհի չեմպիոն։ Եթե դու առաջինն ես դառնում, ապա դրա հանդեպ միանգամից հետաքրքրություն է ձևավորվում։

Անցած Գրան-պրիի մթնոլորտը ապացուցում է, որ գերմանացի երկրպագուները շատ են սիրում Ֆորմուլա 1 ցուցաբերում են մեծ հետաքրքրություն։ Բայց ինձ թվում է, որ Գերմանիայում խիստ անկեղծ երկրպագուներ են։ Հավանաբար, վերջին դեպքը բացասաբար է ազդել Ֆորմուլա 1-ի ճանաչելիության վրա», – ասել է Ֆեթելը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ