Ապրիլին Գերմանիայում գործազուրկների թիվը 72 հազարով նվազել է: Թիվը կազմում է 2,229 միլիոն:
Ինչպես տեղեկացրել է երկրում աշխատանքի հարցերով զբաղվող դաշնային գործակալությունը՝ սա միացյալ Գերմանիայի պատմության մեջ տվյալ ամսվա համար ամենացածր ցուցանիշն է:
Մարտ ամսին Գերմանիայում գործազրկության մակարդակը հասնում էր 5,1%-ի, իսկ 2018-ի ապրիլին` 5,3%-ի: Դրա հետ մեկտեղ, արևմտյան դաշնային հողերում գործազուրկների թիվը 4,6% է, իսկ արևելյանում ՝ 6,4%:
2019թ. մարտին Գերմանիայում աշխատել է 44,94 միլիոն մարդ, դա 33 հազար մարդով ավելի է, քան 2019-ի փետրվարին և 491 հազարով ավելի է, քան 2018-ի մարտին:
Eurostat գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ ԵՄ երկրներում աշխատունակ բնակչության շրջանակում գործազրկության մակարդակը նվազել է 7,7%-ով, ինչը 2008-ի սեպտեմբերից ամենացածր ցուցանիշն է:
