fbpx
Քաղաքականություն

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Քյոլնի քաղաքապետի հետ

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ապրիլի 26-ին այցելել է Քյոլն քաղաք: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում դեսպանին ընդունել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերը (Henriette Reker):

Ամփոփելով Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Քյոլնի քաղաքապետի հետ ՀՀ վարչապետի հանդիպման արդյունքները՝ զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի: Երկուստեք կարևորվել է Գերմանահայոց առաջնորդարանի, հայ համայնքի դերը քաղաքի հասարակական և մշակութային կյանքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քայլեր ձեռնարկել՝ փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ