fbpx
Ժամանց

20:00 8/6/2019

Գերմանիայում կառուցել են ամենամեծ ավազե ամրոցը

Գերմանիայում կառուցել են աշխարհի ամենամեծ ավազե ամրոցը, որը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Ավելի քան 17 մ բարձրությամբ ամրոցի ստեղծման ուղղությամբ աշխատել է նկարիչների միջազգային խումբը, որում ընդգրկվել են Նիդերլանդների, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Հունգարիայի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է UPI-ն:

Այն պաշտոնապես չափվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից և անվանվել աշխարհի ամենաբարձր ավազե ամրոց:

Նկարիչները, որոնք ավելի քան 11 տոննա ավազ են օգտագործել ամրոցի կառուցման համար, աշխատել են մայիսց և օգտագործել են էքսկավատոր և ամբարձիչ կռունկ: Ամրոցը կցուցադրվի մինչև նոյեմբերի 3-ը:

Վերեվ