Աշխարհ

Գերմանիայում նամակ և փամփուշտ են ուղարկել թուրքական մզկիթ

Գերմանիայի Բավարիա երկրամասի Ռյոտենբախ քաղաքում «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից Ռյոտենբախ մզկիթ են ուղարկել մի ծրար, որում եղել է ատրճանակի փամփուշտ և սպառնալից նամակ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Նամակում գրված է եղել. «Դուք երբեք անվտանգ չեք լինելու»:

«Կրոնական գործերի թուրքական իսլամական միության» Ռյոտենբախի գրասենյակի ղեկավար Ռեջեփ Չալըքը կատարվածի առնչությամբ ասել է. «Տեղական իշխանությունների, մեր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենք: Մեզ հետ այսպիսի դեպք առաջին անգամ է պատահում: Շատ ենք անհանգստացել: Համաձայնություն են ձեռք բերել ոստիկանական տեղամասի հետ, որպեսզի սկզբնական հատվածում մզկիթի շուրջ վերահսկողություն սահմանվի»։

Մզկիթի աշխատողները դիմել են ոստիկանություն, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ Գերմանիայում: Նախորդ ամիս նույնպես 2 դեպք էր գրանցվել Գերմանիայի տարբեր քաղաքներում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ